Ինչպես է Էմիլի Ռատակովսկին վերաբերվում Հարրի Սթայլսին․ երգչին հաստատ դուր կգա մոդելի պատասխանը

Այս շաբաթ համացանցում բոլորը քննարկում են Էմիլի Ռատակովսկու և Հարի Սթայլսի սիրավեպը: Նրանց միասին նկատել են Տոկիոյում՝ համբուրվելիս։

Ըստ People insider-ի աղբյուրի՝ Էմիլին շարունակում է շփվել Սթայլսի հետ: «Նա զվարճանում է և վայելում Հարրի ուշադրությունը: Նրանք ամեն օր չեն հանդիպում, սակայն Էմիլին շահագրգռված է շարունակել երգչի հետ իր հանդիպումները»,- ասել է ամսագրի աղբյուրը։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ Էմիլի Ռատակովսկին ամուսնալուծվել է ամուսնուց՝ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդիից։ Գրեթե անմիջապես հետո մամուլում լուրեր հայտնվեցին, որ ամուսնալուծության պատճառը պրոդյուսերի անհավատարմությունն է։ Մի քանի ամիս սթրեսից հետո մոդելի մոտ սկսվեց անցողիկ սիրավեպերի շրջանը։

Սկզբում նրան կասկածում էին Բրեդ Փիթի հետ սիրավեպի մեջ, իսկ որոշ ժամանակ (մոտ մեկ ամիս) նա հարաբերությունների մեջ էր Փիթ Դևիդսոնի և կատակերգու Էրիկ Անդրեի հետ։ Մոդելի և վերջին ընկերոջ հարաբերությունների մասին լուրերը հայտնվել են այս ձմռանը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ զույգին միասին նկատեցին Նյու Յորքում զբոսնելիս։ Երկրպագուները կարծում էին, որ աստղերի միջև լուրջ բան չկա, բայց շուտով նրանք ռոմանտիկ ճանապարհորդության մեկնեցին Կարիբյան կղզիներ։ Սակայն, ինչպես կարելի է ենթադրել, զույգն արդեն բաժանվել է։