«Barbie» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը՝ Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ

Հրապարակվել է այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի առաջին թրեյլերը։ Խոսքը, իհարկե, «Բարբի»-ի մասին է։ Գլխավոր դերերում են Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։

Ի դեպ, Գրետա Գերվիգի ֆիլմում կխաղան նաև Դուա Լիպան, Հելեն Միրենը, Քոնոր Սվինդելսը (հայտնի է «Սեռական դաստիարակություն» սերիալից), Ուիլ Ֆերելը, Էմմա Մաքքեյը և շատ այլ աստղեր։

Հիշեցնենք, որ համաշխարհային պրեմիերան կկայանա 2023 թվականի հուլիսի 21-ին։