Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Նանայ Նինայ»

«Hayat Project»-ը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ իրենց հատուկ հումորային ոճով, որում նկարահանվել է դերասանուհի, ինֆլյուենսեր Լիանա Վանոյանը՝ ներկայացնելով լսարանի կողմից սիրված Հրածին անունով կնոջ կերպարը: 

Տեսահոլովակում օգտագործվել են հատվածներ Ալեքսեյ Հեքիմյանի, Գրիգոր Հախինյանի և քաղաքային ֆոլկլոր հանդիսացող երգերից: