Ամերիկացի բլոգերը մարդկանց վախեցրել է իր բիցեպսի չափերով

Ամերկացի տղամարդը վախեցրել է մարդկանց իր բիցեպսի չափսով, գրում է LADBible-ը։ Մարդիկ որոշեց, որ նրա մկանները անբնական և չափազանց վանող տեսք ունեն։

Theanimalhilemakumu անվամբ բլոգերը սոցցանցերում հայտնի է դարձել իր երկգլուխ մկանների մեծության շնորհիվ:

Տղամարդը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով մկանները, սակայն նրա հետևորդների մեծ մասը հրաժարվում է հավատալ տեսածին։ Մարդկանց կարծիքով՝ ամերիկացու մկաններն անբնական մեծ են։

Նրա տեսնյութերի տակ տարբեր օգտատերեր գրում են.

«Ինչպես է նա հագնում վերնաշապիկներ: Սրանք Սպունգ Բոբի փչովի թևնե՞րն են»:

Տղամարդու մնացած հետևորդները նույնիսկ խոստովանել են, որ բլոգերի մկաններն իրենց մոտ վախի զգացումից բացի ոչինչ չեն առաջացնում։

Ինքը՝ ամերիկացին, իր հրապարակումներում պարբերաբար նշում է, որ իրեն դուր է գալիս սեփական արտաքինը և առօրյա կյանքում խնդիրներ չի ունենում։