Օրվա խոսակցություն. Իլոն Մասկը ապօրինի որդի ունի Քենիայում

Իլոն Մասկը անսպասելի համալրում ունի իր ընտանիքում (սակայն դա հաստատ չէ): Ամեն դեպքում, X-ում «Իլոն Մասկ կրտսեր» մականունով տղամարդը պնդում է, որ ինքը և ձեռնարկատերը արյունակցական կապ ունեն։

Նրա խոսքով՝ 90-ականներին իր մայրն աշխատել է որպես մենեջեր Քենիայի JW Marriot Masai Mara Lodge-ում, որի հյուրերից մեկն այն ժամանակ սկսնակ գործարար էր։ Տղամարդն, ի դեպ, ապացույց ունի՝ լուսանկար, և նա նույնպես պատրաստ է թռչել ԱՄՆ և ԴՆԹ թեստ անել։ Հավանական որդին նաև հայտարարել է, որ թեև ինքը «ծայրահեղ աղքատության մեջ է ապրում, իր հայրը «դոլարային միլիարդատեր է»։ Ի դեպ, համացանցը նշել է, որ տղամարդը գործարարի տեսք ունի։ Սակայն կասկած կա, որ առանց նեյրոցանցի գործը գլուխ չեն բերել:

Այսպիսով, հիմա եկեք պարզենք, թե քանի երեխա ունի Իլոն Մասկը: Ձեռնարկատերը և նրա նախկին կինը՝ Ջասթին Ուիլսոնը հինգ ժառանգ ունեն՝ երկվորյակներ Գրիֆին և Քսավիերը՝ ծնված 2004 թվականին, և եռյակ՝ Կայ, Սաքսոն և Դամիան, ծնված 2006 թվականին։ Նրանք միասին մեծացնում են որդուն՝ X Æ A-XII-ին և դստերը՝ Exa Dark Sideræl Musk-ին։ Բացի այդ, ձեռնարկատերը երկվորյակներ ունի նաև իր աշխատակցուհի Սիոբհան Զիլիսից։ Ճիշտ է, նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։