Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն

Մահացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր, երաժիշտ Անդրեյ Տրոպիլոն։ Նա 73 տարեկան էր և վերջին երկու տարին ապրում էր Ֆինլանդիայում։

Ինչպես SHOT-ին պատմել է երաժշտի դուստրը, մահվան մասին հայտնել են հոր հարևանները. նրա մարմինը հայտնաբերվել է բնակարանում կիրակի՝ ապրիլի 28-ին: Մահվան ստույգ պատճառը հայտնի չէ: Տրոպիլոյին, նրա խոսքով, կհուղարկավորեն Ֆինլանդիայում։

Անդրեյ Տրոպիլոն համարվում էր ԽՍՀՄ առաջին պրոդյուսերը. 1980-ականներին իր «ԱնՏրոպ» ստուդիայում ձայնագրել է «Կինո», «Ակվարիում», «Ալիսա»,  ռոք խմբերի ալբոմները, ինչպես նաև մասնակցել է ալբոմների ձայնագրմանը որպես երաժիշտ։