Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքը (լուսանկարներ)

Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները: Այս մասին գրում է woman.ru-ն:

Միջոցառումն անցկացվել է մարոկկական ոճով, որպեսզի ընտանեկան կյանքը «նույնքան վառ ու գունեղ լինի»։

«Հարսանիքից առաջ հարսնացուն սուզվել է ծիսական ավազանի՝ միկվայի ջրերը։ Այնուհետև մեր հոգևոր ուսուցիչը՝ ռաբանիտե Նելլի Յադաևան, Եվայի հետ կատարել է աֆրաշաթ-հալայի ծեսը, որպեսզի հարսնացուն Ամենակարողից օրհնություն խնդրի իր և ամուսնու համատեղ կյանքի համար: Ծիսակատարության ժամանակ հինա է օգտագործվել: Հարսը յուրաքանչյուր հյուրի ափի վրա դրել է մի գդալ հինա՝ օրհնությունը կիսելու համար: Շատ գեղեցիկ երեկո էր։ Շնորհակալություն բոլոր հիասքանչ աղջիկներին, որոնք մեզ հետ կիսել են երեկոն»,- գրել է Ժասմինը սոցցանցերում։

Բացի այդ, նշվում է, որ Ժասմինը ելույթ է ունեցել երեկոյի ընթացքում և բեմից կատարել է իր մի քանի երգերը։

Նշենք, որ ապրիլի կեսերին Ժասմինի ավագ որդին՝ Միխայիլ Սեմենդուևը, ամուսնացել է: Հարսնացուն նախկինում պրոֆեսիոնալ գեղասահորդուհի էր, բայց հետո ավարտել է կարիերան և սկսել է զբաղվել լրագրությամբ։