Աշխարհի ամենագեղեցիկ երեխան

Ամերիկուհի Իդեն Վուդը մոդելի իր կարիերան սկսել է 3 տարեկանում։ Աղջիկը ճանապարհորդել է ողջ աշխարհով և մեծ կարողություն է կուտակել։ Իդենը 8 տարեկանում տարել է 3 պլաստիկ վիրահատություն՝ ավելի գեղեցիկ դարձնելով քիթը, ծնոտը և այտոսկրերը։ Փոքրիկ գեղեցկուհին, առույգ և աշխատունակ մնալու համար, էներգետիկ ըմպելիքներ էր օգտագործում, որոնք շատ վատ էին ազդում նրա առողջության վրա։ 10 տարեկանում Իդենի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք հայտնաբերվեց, ինչը ոչ առողջ ապրելակերպի ու վնասակար նյութերի չարաշահման հետևանք էր։ Հիմա Վուդը 13 տարեկան է․ աղջիկը որոշել է չշարունակել իր մոդելային կարիերան և ցանկանում է բժիշկ դառնալ։