«Ծննդյանս խնջույքին պետք է այնքան խմենք, պարենք, ծիծաղենք ու գոռանք, որ հաջորդ օրը բոլորն ասեն՝ ինչ լավ էր». Անահիտ Սիմոնյանի 32-ամյակի խնջույքն ու հյուրերը

«Ծննդյան օրը պետք է միշտ սիրել անկախ ամեն ինչից ու անկախ մեծանալուց». ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու պատմեց իր 32-ամյակի խնջույքի մանրամասներն ու զգացողությունները:

Երգ ու պար, ընկերների ներկայություն ու գոռում-գոչյուններ դեռ կեսգիշերին է եղել: Ամուսինը՝ Հայկոն, անակնկալ խնջույք էր կազմակերպել սիրելիի համար. Այս ամենին հաջորդել է երգչուհու կազմակերպած «սպիտակ փարթին» Երևանի ժամանցային վայրերից մեկում: Անթիվ-անհամար ընկերներ, մտերիմներ. նրանց թվում էին նաև Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, դերասանուհի Քնարիկ Զաքարյանը, երգչուհի Էմմին և այլք:

«Ծննդյանս օրը սկսվեց շատ ուրախ. իմ շատ սիրելի ամուսինը՝ Հայկոն, և ընկերներս անակնկալ մատուցեցին ինձ, իսկ նրանցից յուրաքանչյուրի բարեմաղթանքներն ու ցանկությունները շատ թանկ են ինձ համար»,-ասում է երգչուհին:

Խոսելով նվերների մասին՝ Անահիտն ասաց, որ իրեն ճանաչողները գիտեն իր նախասիրությունները, բայց, ինչ խոսք, իր համար նվեր ընտրելը բարդ է:

Անահիտը չկարողացավ առանձնացնել իր համար ամենահիշվող ու տպավորված տարեդարձը, որովհետև գրեթե միշտ էլ յուրովի են անցել այդ օրերը, և միշտ ուրախացել է ընկերներ հետ, իսկ երեկվա խնջույքի մասին դեռ երեկ մեր զրույցի ժամանակ երգչուհին հետևյալն էր ասել . Ծննդյանս խնջույքին պետք է այնքան խմենք, պարենք, ծիծաղենք ու գոռանք, որ հաջորդ օրը բոլորն ասեն՝ ինչ լավ էր: Կարծում եմ, որ պետք է վայելել կյանքն ու քեզ տրված ամեն մի օրը»:

32 տարի. թվեր, որոնք չեն վախեցնում երգչուհուն, վստահեցնում է նա. «Դրանք ինձ համար միայն թվեր են. ամեն մարդ այն տարիքում է, որում իրեն զգում է»,- ասաց Անահիտն ու հավելեց, որ 32 տարիների ընթացքում իր ունեցած ամենամեծ ձեռքբերումն իր որդին է, ով երգչուհու ամեն մի օրը լցնում է սիրով ու ջերմությամբ:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի