Անժելա Սարգսյանը` սեքս սկանդալի, ինքնասպանության ցանկության ու «Կյանքի խոսքի» մասին

Դերասանուհի Անժելա Սարգսյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի նոր՝ «Տետ ա տետ» հաղորդմանն ու անկեղծ զրույց ունեցել ամերիկյան կյանքի, հանդիպած բարդությունների, նախկին ամուսնու հետ հարաբերությունների, բոլորին հայտնի սկանդալի և դրան հաջորդած ինքնասպանության ցանկության մասին:

«Նորմալ մարդկային հարաբերություններ ունենք: Ես չեմ ուզում, որ իմ երեխան թունավորված միջավայրում մեծանա: Հայկական իրականությունում բաժանված ծնողների մոտ շատ հաճախ երեխաները թիրախ են դառնում, ինչի պատճառով երեխաների ողնաշարն է կոտրվում: Ես ընտրել եմ խաղաղ արելու կարգավիճակը: Ի վերջո, ես այդ մարդու հետ ոչինչ չունեմ կիսելու: Նա շատ լավ, հիասքանչ, կրթված մարդ է, շատ լավ հայր։ Նա բարձր արժեքների տեր մարդ է»,-նշել է նա: