RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր քաղցկեղը առաջացել է սթրեսից և մշտական անհանգստությունից։ Նրա խոսքով, ինքը քաղցկեղի զարգացման գենետիկ նախատրամադրվածություն չի ունեցել։
«Ոչ բոլոր հիվանդություններն են առաջանում սթրեսից, բայց իմը անկասկած այդպես է։ Բոլոր ուռուցքաբաններն ինձ այդպես են ասել։ Սա 100% սթրես է… Սա քաղցկեղի փոթորիկի նման զարգացում է, որն առաջանում է սթրեսից»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Մարգարիտա Սիմոնյանը։
Նա նաև հայտնել է, որ քիմիաթերապիայով չի կարողացել լիովին ապաքինվել և գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ։
2025 թվականի սեպտեմբերին Սիմոնյանը հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է լուրջ հիվանդություն։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ բուժում է ստանում քաղցկեղի դեմ։
Աղբյուրը`Panorama.am















