Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները ցույց են տվել իրենց Մայամիի հանգիստը: Վիկտորիան իր սոցցանցերում հրապարակել է ամուսնու հետ արևայրուք ընդունելու լուսանկար, որին կից գրառում է արել «Մայամիի համբույրներ»:
Դեյվիդն ու Վիկտորիան շատ ցավոտ են տանում որդու՝ Բրուքլինի և նրա կնոջ՝ Նիկոլա Պելցի հետ ունեցած վեճը, հայտնում է Tert.am-ը:
Ընտանեկան կոնֆլիկտից բացի, զույգը նաև վիճել է հարևանների հետ՝ Քոթսվոլդսում իրենց 16 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի կառուցման շուրջ։ Վեճի պատճառը Բեքհեմների՝ իրենց սեփականությունն ընդլայնելու ծրագրերն են։

















