«Հարրի Փոթեր» սերիալի դերասանական կազմի փոփոխություններին ուշադիր հետևող «Փոթերհեդները» կրկին անհանգիստ են: Գրեյսի Քոքրեյնը, որը «Հարրի Փոթեր» սերիալում մարմնավորել է Ջինի Ուիզլիին, կփոխարինվի։
Դերասանուհին, որը մարմնավորել է Ռոնի քրոջը և Հարրիի սիրելիին, ստիպված է եղել լքել սերիալը, հաղորդում է Deadline-ը: Գրեյսիի ընտանիքի խոսքով՝ նա հեռանում է «անկանխատեսելի հանգամանքների» պատճառով։
Դեռևս պարզ չէ, թե ով կլինի նոր Ուիզլին: Այնուամենայնիվ, հայտնի է, որ հեռուստադիտողները Քոքրեյնի Ջինիին կտեսնեն առաջին եթերաշրջանում:

















