Նազենի Հովհաննիսյան. «Լեռան ժողովուդ ենք, բայց մեզ Լեռան պես չենք զգում, այլ՝ մանր քարի»

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հավհաննիսյանը պարբերաբար թարմացնում է իր ինստագրամյան էջը, և ահա՝ նա նոր գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Մեկնաբանություններում նա գրել է. «Լեռներն ուժեղ են, նրանք չեն վախենում մանրիկ «քարիկներից», նրանց այդ քարիկներով չես խոցի, չես վախեցնի, ու որ հաստատ է, չես սպանի։ Լեռներն անառիկ են։ Նրանց քամին ու փոթորիկը չեն սասանում, չեն վախեցնում, Լեռներն անսասան են։
Լեռներն անջուր չեն, նրանց միջով աղբյուրներն են հոսում, նրանց գրկում՝ լճերն են։ Լեռներն իմաստուն են, տեսնում ու «տանում» են ամեն ինչ, հիշում ու պահում են ամեն բան, բայց նույն ամրակուռ Լեռն են մնում, քանզի Խաղաղ են Լեռները, ՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԼԵՌՆԵՐԸ։ Լեռները վերև են նայում. նրանք մաքուր են ու նրանց Ծովը՝ Երկինքն է. լի Հավատքով, լույսով ու Աստվածային Սիրով։ Լեռները… երանի ես էլ լեռ լինեի՜։
Հ.Գ. Մենք Լեռան ժողովուդ ենք, բայց մեզ Լեռան պես չենք զգում, այլ՝ մանր քարի… իսկ Լեռանը հաղթել կարելի է միայն…մասնատելով. էդքան բան:
Գրված է 2016 թվականին: Սոթք-Քարվաճառ ճանապարհ»։