Հանրային հեռուստաընկերության «Անկախություն» պատմական սերիալի առաջին սերիան կհեռարձակվի նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:40-ին։ 16 մասից բաղկացած նախագիծը հեռուստադիտողները կկարողանան դիտել շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ։
Սերիալը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում, ինչպես նաև «Առաջին Կինոալիք» YouTube-յան ալիքում։
«Անկախության» գործողությունները ծավալվում են 1918 թվականին՝ նորանկախ Հայաստանում։ Պատմության կենտրոնում երկու ընտանիք են՝ Երևանում բնակվող գործարար Պետրոսյանները և Ալեքսանդրապոլի Սահակյանները։ Նրանց երիտասարդ սերնդի՝ Սոնայի, Արեգի և Վարուժանի անձնական պատմությունները միահյուսվում են ժամանակաշրջանի իրադարձություններին։ Գնացքի կողոպուտի գործի բացահայտումն ու սպանությունը դառնում են այն իրադարձությունները, որոնք փոխում են հերոսների և նրանց ընտանիքների ճակատագրերը։
Սերիալի գլխավոր դերերում են Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանը և Հրանտ Հովսեփյանը։ Ռեժիսորն Արման Գևորգյանն է, սցենարի հեղինակը՝ Արման Գիզյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը։
















