Թիմոթի Շալամեն և Քայլի Ջենները ներկա են գտնվել NBA-ի կանոնավոր առաջնության՝ «Լոս Անջելես Լեյքերս»-«Յուտա Ջազ» բասկետբոլային հանդիպմանը։ Համացանցում հայտնվել են զույգի լուսանկարները հենց խաղահրապարակի եզրին՝ առաջին շարքում։
29-ամյա Ջենները երեկոյի համար ընտրել էր իր սեփական՝ Khy ապրանքանիշի բաճկոնն ու դասական ջինսեր, իսկ 30-ամյա Շալամեն կրում էր Adidas-ի սև սպորտային բաճկոն։ Հեռարձակման ընթացքում տեսախցիկները մի քանի անգամ ֆիքսել են սիրահարներին տրիբունայում․ նրանք զրուցում էին, ժպտում և համբուրվում։
Սա զույգի երկրորդ համատեղ հայտնվելն էր հանրության առջև մեկ շաբաթվա ընթացքում․ երեք օր առաջ Շալամեն և Ջենները Հոլիվուդում ներկա էին գտնվել Ամերիկյան կինոակադեմիայի Governors Awards 17-րդ ամենամյա պատվավոր մրցանակաբաշխությանը։
















