Վերջերս բոլոր լրատվամիջոցները քննարկում էին Մեգան Մարքլի և արքայազն Հարրի հարցազրոյցը, որը դուր չէր եկել ոչ միայն հանրությանը, այլ նաև թագավորական ընտանիքին: Հարցազրույցում Մեգանը պատմում էր, որ կյանքն ամրոցում սարսափելի է, իսկ հանրության կողմից ճնշումը` անտանելի:
Նրան միացել էր նաև արքայազն Հարրին` ասելով, որ չի ցանկանա իր մոր` արքայադուստր Դիանայի ճակատագիրը կրկնի Մեգանը, ով քննադատություններից շատ է հոգնել ու ըկճվել: Հարրին նաև պատմեց, որ բավականին լարված հարաբերություններ ունի եղբոր` արքայազն Ուիլյամի հետ:
Այս հարցազրույցը դիտելուց հետո Ուիլյամսը հրապարակավ հայտնել էր, որ եղբոր այդ արարքն իրեն հիասթափեցրել ու ապշեցրել էր, և ինքը չէր ցանկանա, որպեսզի ողջ աշխարհն իմանար իրենց տարաձայնությունների և անհամաձայնությունների մասին:
Երկրպագուներն ակտիվորեն սկսել էին քննադատել Մեգանին, որովհետև վերջինս լինելով առողջ, ապահոված, սիրված ամուսնու կողմից` դժգոհ էր իր կյանքից և անդադար բողոքում էր: Շատերը նրան անվանել են անշնորհակալ: