Պոլինա Գագարինան ցույց է տվել դստեր նոր սենյակը

Պոլինա Գագարինան պատմել է, որ իր դստեր կյանքում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել` նա տեղափոխվել է առանձին ննջարան: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում` տեղադրելով աղջկա նկարը` իր նոր սենյակում:

«Մեր արքայադուստրն արդեն իր առանձին սենյակն ունի: Գիշերը նա հանգիստ քնում է այնտեղ, իսկ առավոտյան չի վազում մեզ մոտ, չնայած ես անհանգստանում էի, որ երկար ժամանակ կպահանջվի դրան սովորելու համար, քանի որ մինչ այդ նա մեզ մոտ էր քնում: Այնուամենայնիվ, մեզ մոտ գալու համար էլ էր նոր մահճակալ անհրաժեշտ. Ցածր, մեծ, բավականին երկար ու անվտանգ կողքերով, ինչպես նաև գեղեցիկ և հարմար գույնով: Մենք գտանք իդեալական մահճակալ, և որ, ամենակարևորն է, ես նույնպես տեղավորվում եմ այնտեղ»,-պատմել է Գագարինան:

 

Հիշեցնենք, որ Պոլինա Գագարինան 2 անգամ է ամունացել: Առաջին ամուսնուց` ռեժիսոր Պյոտր Կիսլովից մեկ որդի է ունեցել` Անդրեյը: Զույգի համատեղ կյանքը տևել է 3 տարի` բաժանվելով 2010 թվականին:

Այժմ երգչուհին ամուսնացած է լուսանկարիչ Դմիտրի Իսխակովի հետ, որին 2017 թվականին դուստր է պարգևել: