«Դու լեռների արծիվ չես, այլ լեռների ոչխար». L’One-ը վիրավորել է Տիմատիին (տեսանյութ)

«Քո երաժշտությունն ամերիկյան ռեպլիկների հավաքածու է, քո աստղը վաղուց մարել է և այլևս չի փայլում։ Զրոյական գաղափարներ և զրոյական տաղանդ, փոխարչենը հսկայի էգո»,- երգել է Լևան Գորոզիան։
Տիմատիի հետ ունեցած իր կոնֆլիկտից հետո L’One-ը դատական հայց էր ներկայացրել Black Star լեյբլի դեմ, բայց շաբաթներ առաջ նա տանուլ տվեց դատը՝ մնալով առանց իր անվան, երգերի ու տեսահոլովակների:

Բանն այն է, որ Black Star-ի հետ իր պայմանագրում L’One-ը՝ Լևան Գորոզիան, պարտավորվում է հրաժարվել իր անունից և բոլոր ստեղծագործություններից լեյբլի հետ համագործակցությունը խզելու դեպքում: Ռեփերը պնդում է, որ պայմանագիրն իրեն ստիպել են ստորագրել, և նա համաձայն չի եղել այդ պայմաններին:
Տիմատիի հետ կոնֆլիկտից հետո, Լևանը ակտիվ շփվում էր լրագրողների հետ բացահայտելով շատ գաղտնիքներ, զրպարտելով Տիմատիին ու նրա ստեղծագործական թիմին անօրինությունների և իր իրավուքննեի խախտման մեջ:
Արտիստը նշում է, որ յոթ տարում գրել է 157 տրեկ Black Star-ի համար:

Երգիչը պնդում է, որ ցանկացել է հեռանալ ընկերությունից դեռ երկու տարի առաջ, բայց այն ժամանակ նա հեռանալու համար պետք է վճարեր 170 մլն ռուբլի:
Իհարկե, հիմա ռեփերը հասկանում է, որ ավելի լավ կլիներ վճարել նման գումար, քան զրկվել այս տարիների աշխատանքից և ամենակարևորը՝ անունից, որը հայտնի էր հազարավոր մարդկանց:

Ձեզ ենք ներկայացնում L’One-ի սկանդալային երգը:

https://www.instagram.com/p/B4uPuMnI4Qg/