«Մանկական Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի ներկայացուցիչը ուշագնաց է եղել բեմում

Երեկ Arena Gliwice բեմում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի մասնակիցների առաջին փորձը: Փոքրիկները դրանից հետո իրենց ինստագրամյան էջերում կիսվում էին հաճելի ու վառ տպավորություններով: Հայաստանի ներկայացուցիչը՝ Կարինա Ինգնատյանը, փորձից անմիջապես հետո ուրախացրել էր իր երկրպագուներին՝ ասելով, որ ամեն բան անցել է հրաշալի և կիսվել է ելույթից լուսանկարներով:
Սակայն առաջին փորձն այդքան էլ հաջող ավարտ չի ունեցել Ռուսաստանի ներկայացուցչի՝ Դենբերել Օրժակի համար, ով ուշագնաց է եղել բեմում և հոսպիտալացվել է: Բժիշկների պնդմամբ՝ այդ ամենը տեղի է ունեցել գերլարվածության ու գերհոգնածության պատճառով: