Քանյե Ուեսթի բանտում համերգը դարձել է քննարկման թեմա

Ռեփեր Քանյե Ուեսթը իր «Կիրակնօրյա ծառայություն» (Sunday Service) նախագծի շրջանակում համերգ է տվել Հյուսթոնի բանտում (Տեխաս)։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Երգիչը հանդես է եկել գոսփել–երգչախմբի հետ, համերգին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 100 երգիչ և երաժիշտ։ Ամբողջ միջոցառումը եկեղեցական ծառայության համատեքստում է եղել։

Սակայն ռեփերի այս քայլն արժանացել է քննադատությունների: Մանկատներում ու ծերանոցներում ելույթ ունենալու փոխարեն՝ ռեփերը բավականին հաճախ է հանդես գալիս բարեգործական համերգներով բանտերում: Չարախոսներն անգամ կասկածում են, որ Քանյեն այդպիսով ցանկանում է հետևորդներ ձեռք բերել, ովքեր իրենց ձայնը կտան նրան 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մեղադրանքին ռեփերը մոտեցել է հումորով՝ ասելով, որ նախընտրական պայքարը 4 տարի առաջ չեն սկսում: