Ավրիլ Լավինը բաժանվել է միլիարդատիրոջ որդուց

Լուրեր են տարածվել, որ կանադացի հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը բաժանվել է ընկերոջից՝ Ֆիլիպ Սարոֆիմից, ով, ի դեպ, միլիարդատեր Ֆայեզ Սարոֆիմի որդին է։

Նշենք, որ զույգը միասին էր մոտավորապես երկու տարի։ Լավինի և Սարոֆիմի հարաբերությունները սկսվել են 2018 թվականի փետրվարին։ Զույգի բաժանման պատճառը հայտնի չէ։ Վերջին անգամ զույգին միասին տեսել են հուլիսին Արևմտյան Հոլիվուդում գնումներ անելիս։

Սարոֆիմը զբաղվում է գործարարությամբ՝ կապված ծրագրային ապահովման անվտանգության, ֆինանսական անվտանգության և վերականգնվող էներգիայի հետ։ Ըստ Forbes պարբերականի՝ Սարոֆիմի հոր կարողությունը գնահատվում է մոտավորապես 1,6 միլիարդ դոլար։