3 պրեմիերա դեկտեմբերին, որոնց կինոսերներն անպատճառ պետք է այցելեն

«Ջումանջի. Նոր մակարդակ»
Հրապարակվել է «Ջումանջի․ հաջորդ մակարդակ» ֆիլմի նոր մասի վերջնական թրեյլերը՝ Դուեյն Ջոնսոնի և Դենի Դե Վիտոյի մասնակցությամբ։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ 47-ամյա դերասանը Դուեյն Ջոնսոնը ֆիլմում հանդես է եկել այլ հոլիվուդյան հայտնիների ընկերակցությամբ, որոնց թվում են 74-ամյա Դենի

Դե Վիտոն և 73-ամյա Դենի Գլովերը։ Վերջինս արդեն նկարահանվել էր 2017-ին էկրան բարձրացած «Ջումանջի․ Ջունգլիների կանչը» ֆիլմում։ Նոր ֆիլմում նախորդ մասերի դերասաններից նկարահանվել են նաև Քարեն Գիլանը, Քևին Հարթը և Ջեք Բլեքը։

Ֆիլմում հերոսները կրկին վերադառնում են խաղ, որպեսզի փրկեն դժբախտության մեջ հայտնված իրենց ընկերոջը, սակայն նրանք զարմանում են՝ իմանալով, որ խաղում գրեթե բոլոր կանոնները փոխվել են:
Ընկերոջը փրկելու համար հերոսներն անցնումեն զանազան խոչընդոտների միջով՝ ճանապարհորդելով անապատներում ու ձյունածածկ լեռներում:

 

«Որբ Բրուքլինը»
Լայոնել Էսսրոգը ոստիկանական բաժանմունքում Տուրետի համախտանիշով մասնավոր դետեկտիվ է, ով պարտավոր է հետաքննել իր համար բավականին ցավոտ ու կարևոր մի հանցագործություն: Ինչ-որ մեկը սպանել է նրա ուսուցչին և միակ ընկերոջը՝ Ֆրենկ Միննայի, և Լայոնել Էսսրոգը որոշել է անգամ կյանքի գնով պարզել մարդասպանի ինքնությունը:
Նա մարտահրավեր է նետում գանգստերներին, կոռուպցիային և քաղաքում ամենավտանգավոր մարդուն:

«Ծննդյան տոն երկուսի համար»
Տոներն են մոտենում: ՖիԻլմի գլխավոր հերոսուհին՝ Քեյթը, աշխատում է Ծննդյան տոների ապրանքների խանութում, կախվածություն ունի ալկոհոլից և չի պատրաստվում որևէ կերպ փոխել իր չստացված անձնական կյանքը:
Գեղեցկուհին վաղուց դադարել է երազել և ընդունել է ցավալի իրականությունն ու ապրում է սասրափելի միապաղաղության մեջ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ գեղեցիկ և հմայիչ Թոմին հայտնվումէ  նրա կայնքում: