ԱՄՆ-ում 85 տարեկանում մահացել է 20th Century Fox կինոստուդիայի նախկին նախագահ Լեոնարդ Գոլդբերգը: Այս մասին տեղեկացնում է usatoday.com կայքը:
Աղբյուրի տվյալներով՝ Գոլդբերգը մահացել է դեկտեմբերի 4-ին՝ Լոս-Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում՝ հարազատներով շրջապատված: Որպես մահվան պատճառ նշվել են ընկնելու հետևանքով ստացած վնասվածքները:
Նյույորքցի Գոլդբերգը բազմաթիվ հեռուստաշոուներում աշխատել է որպես պրոդյուսեր և ռեժիսոր, եղել է ABC հեռուստաընկերությունում ծրագրի ղեկավար: Գոլդբերգը եղել է այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր, ինչպիսիք են «Չարլիի հրեշտակները», «Երկնագույն արյուն», «Ռազմական խաղեր»:
Նա անվանական աստղի է արժանացել Հոլիվուդի փառքի ծառուղում: