Քորթնի Քարդաշյանը ներկայացրել է Սուրբ Ծնունդին նվիրված playlist-ը

«Սիրում եմ Սուրբ Ծննդյան տոներին այս երգերը միացնել, և՛ տանը, և՛ մեքենայի մեջ։ Մենք երեխաների հետ դրանց հնչյունների ներքո ենք զվարճանում», – հայտնել է Քորթնի Քարդաշյանը։
Հեռուստաաստղի playlist-ում տեղ է գտել 55 ստեղծագործություն, օրինակ՝ Ֆրենկ Սինատրայի «White Christmas»-ը, Էլվիս Փրեսլիի՝ «Blue Christmas», Էլլա Ֆիցջերալդ՝ «Baby, its cold outside» և այլն:
Ցուցակում են նաև Արիանա Գրանդեի «Santa tell me» երգը, Մրայա Քերիի՝ «Santa Claus is coming to town»-ը։ Քորթնին իր ցուցակում ներառել է նաեւ Let it snow երգի մի քանի հայտնի տարբերակ։