Մոնիկա Բելուչիի ոճափոխությունը չի արժանացել երկրպագուների հավանությանը

Մոնիկա Բելուչին փոխել է ոճը. իտալացի դերասանուհին կտրել է մազերն ու նոր լուսանկար հրապարակել։ Սակայն երկրպագուների կարծիքով սա բավականին անհաջող քայլ էր, որովհետև նոր սանրվածքը մեծացրել է դերասանուհու տարիքը:

Ավելի վաղ համացանցում տարածվել է Մոնիկա Բելուչիի լուսանկարը, ով բավականին ծերացել է: Լուսանկարն արվել է այն պահին, երբ դերասանուհին դուրս է եկել Հռոմի իր բնակարանից:
Շատերի կողմից սիրված և գեղեցկության խորհրդանիշ դարձած դերասանուհու արտասովոր լուսանկարը, իհարկե, չէր կարող չդառնալ լայն քննարկումների առարկա:

Ոմանց համար Մոնիկայի այս տեսքն անսպասելի է եղել: Օգտատերերը նշել են, որ Բելուչին միշտ իր տարիքից շատ երիտասարդ է երևացել, բայց այս նկարը փոխել է մարդկանց կարծիքները: «Տարիները դաժան են», «Մի՞թե սա նա է, նույնիսկ անհավատալի է»,- գրել են օգտատերերը: