Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները սուրբծննդյան երեկույթից համատեղ լուսանկար են հրապարակել

Քիմ, Քորթնի, Քլոե Քարդաշյանները, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջեներներն իրենց սուրբծննդյան երեկույթից համատեղ ընտանեկան լուսանկար են հրապարակել։

Այս երեքշաբթի Քորթնի Քարդաշյանն իր առանձնատանը սուրբծննդյան երեկույթ է կազմակերպել:
Քլոե Քարդաշյանն ավելի ուշ հրապարակել է քույրերի հետ ընտանեկան լուսանկարը:

«Երբ Քորթնին ընտանեկան երեկույթ է կազմակերպում, մենք պետք է շքեղ տեսք ուենանք: Սուրբ ծնունդ և իմ ու քույրերիս օրհնանքը ձեզ»,- լուսանկարին կից գրել է Քլոեն:

Սուրբծննդյան երեկույթին 35-ամյա Քլոեն կրել է ոսկեգույն երկարաքուղ զգեստ և բարձրակրունկ կոշիկներ: 24-ամյա Քենդալը կրել է մուգ կարմիր զգեստ, 40-ամյա Քորթնին՝ կրկին կարմիր զգեստ, իսկ 39-ամյա Քիմը կրել է սև, շագանակագույն և սպիտակ զգեստ, որն ընդգծել է դիմահարդարման մագնատի սլացիկ կառուցվածքը: Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Քայլի Ջեները, շլացուցիչ տեսք է ունեցել կանաչ ատլասե զգեստով: Քայլիի պարանոցը զարդարել է զմրուխտյա շքեղ մանյակը։

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի սուրբծննդյան երեկոյին ներկա է գտնվել նաև 44-ամյա երգչուհի Սիան, որը  կատարել է իր Push հիթը:

Սիայի ելույթի ժամանակ Քիմը տեսախցիկը պահել է եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի վրա, որը կանգնած է եղել սենյակի մյուս ծայրում, և ասել. «Նա կարող է ամուսնանալ Սիայի հետ, որպեսզի նա դառնա Քարդաշյան»: