Մարգարիտա Սիմոնյանը հուզիչ կերպով շնորհավորել է ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի ծննդյան տոնը

Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում շնորհավորել է ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի ծննդյան տոնը․
«Այնքան հանգիստ և հաճելի է ապրել մի մարդու հետ, ով երգում է առավոտյան և դաշնամուր է նվագում ճաշի ժամին, ով իր աշխատասենյակում պահում է «կախարդական սնդուկ» և երեխաները՝ նստելով նրա վրա, նախաճաշի գալով լսում են այլմոլորակայինների և գոյություն չունեցող երկրների մասին հայրիկի չափաբաժին հեքիաթները։ Ով գիշերները ձախ ձեռքին օրորում է մեր երկու ամսական դստերը՝ ճամփորդելով միջանցքով, հյուր գնալով մեկ մի տատիկին, մեկ մյուսին, ով զոքանչին չի թողնում գնալ առողջարան, քանի որ կարոտում է նրան, չնայած նրա հետ ապրում է մի տան մեջ։

Հանգստյան օրերին հաջողակ, հետաքրքիր, կայացած իր ընկերների հետ է, ովքեր նաև իմն են։
Նա  կես հայացքից գիտի, թե ինչ կա մտքումս։ Իմը դեռ ոչինչ, սակայն նա գիտի նաև մնացած բոլորի մտքերը։ Նա իմ պատրաստած յուրաքանչյուր բրդուճ անվանում է խոհարարական գլուխգործոց և երրորդ ծննդաբերությունից հետո որքան էլ գիրացած լինեմ բոլորի ներկայությամբ քաղցր շշնջում է ականջիս․ «Ինչ գեղեցիկ ես դու»։
Ինչպես կարելի է չսիրել նրան: Ծնունդդ շնորհավոր, իմ հարազատ»։