Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են TV-ով հարցազրույց տալ, եթե նրանց թույլ չտան ընտանիքից հեռանալ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սպառնում են հեռուստատեսությամբ մեծ հարցազրույց տալ, եթե նրանց թույլ չտան հրաժարվել թագավորական ընտանիքի պարտականություններից։ Այս մասին տեղեկացրել է The Sun հրատարակչությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սասեքսի դուքսերը արդեն կապ են հաստատել այնպիսի խոշորագույն հեռուստաընկերությունների հետ, ինչպիսիք են՝ ABC-ն, NBC-ն և CBS-ը, ինչպես նաև հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ։

Նշվում է, որ բրիտանական միապետությունը չի ցանկանում, որ իրենց ներքին խոհանոցն այդպիսով բացահայտվի։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Մեգանը և Հարրին մտադիր են պատմել «իրենց պատմությունը», այդ թվում նաև այն, թե ինչպես են դքսուհուն ստիպել լռել շատ բաների մասին։

Ասվում է, որ զույգը իրենց ընտանիքում բախվել է թե՛ ռասիզմի, թե՛ սեքսիզմի։