Ջասթին Բիբերն իր աստղային հարսանիքից նախկինում անհայտ լուսանկարներ է հրապարակել

Երգիչ Ջասթին Բիբերը նախկինում անհայտ լուսանկարներ է հրապարակել իր հարսանեկան արարողությունից, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դրանցում ներկայացված է այն պահը, երբ երջանիկ նորապսակները սիրո և հավատարմության երդում են տալիս:

«Նա աստիճաններով ներքև էր իջնում, իսկ ես կանգնած էի՝ մատանին ձեռքիս, դողում էի: Ես քեզ այնքան երկար ժամանակ եմ սիրել ու չեմ կարող ինձ որևէ ուրիշի կողքին պատկերացնել: Այնքան շատ եմ քեզ սիրում և ցանկանում եմ մինչև կյանքի վերջ քեզ հետ լինել»,- ասել է Բիբերը:

Բիբերն ամուսնացել է մոդել Հեյլի Բոլդուինի հետ: Նրանց հարսանեկան արարողությանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Քենդալ և Քայլի Ջեներ քույրերը, Աշերը, Ջեյդեն Սմիթը: Զույգն ամուսնացել է անցած տարվա սեպտեմբերին:

Պարբերականը նշում է, որ զույգն իրենց հարաբերությունների վերաբերյալ շոու է նկարահանել և մաս առ մաս ցուցադրում է հարսանեկան կադրերը: