Lucasfilm-ը «Աստղային պատերազմների» նոր դարաշրջան է նկարահանում (տեսանյութ)

Ամերիկյան Lucasfilm կինոընկերությունը ներկայացրել է «Աստղային պատերազմների» նոր դարաշրջանը, որը ստացել է «Հանրապետության զարթոնք» (Star Wars: The High Republic) անվանումը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ իրադարձությունները տեղի են ունենում ֆիլմաշարի առաջին մասից 200 տարի առաջ: Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է, որ դա հինգ հեղինակների բոլորովին նոր պատմություն է:

Առաջին գրքերն ու կոմիքսները վաճառքում կհայտնվեն Star Wars Celebration փառատոնի ժամանակ, որը կանցկացվի օգոստոսին

Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» օրիգինալ եռերգությունն ավարտվել է 1983-ին: 1990-ականներին նա որոշել է ֆիլմաշարի նոր մասեր նկարահանել: Նոր երեք մասերի իրադարձությունները նախորդում էին առաջին եռերգության պատմությանը:

2012-ին Ջորջ Լուկասի Lucasfilm ընկերությունը ձեռք է բերել Disney-ը, որից 3 տարի անց էկրան է բարձրացել «Աստղային պատերազմներ. մաս 7. ուժի արթնացում» ֆիլմը, որը  համաշխարհային վարձույթում ավելի քան 2 մլրդ դոլար եկամուտ ունեցավ: 2017-ին թողարկվել է «Աստղային պատերազմներ. մաս 8. վերջին ջեդայը» ֆիլմը՝ 1.3 մլրդ դոլար շահույթով, իսկ 2019-ին՝ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» ֆիլմը։