Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը 4-րդ անգամ կդառնան ծնողներ

Մարգարիտա Սիմոնյանի ու Տիգրան Քեոսայանի ընտանիքում կրկին համալրում է սպասվում։ Ժամեր առաջ իր ինստագրամյան էջում Մարգարիտան հայտնել է երկրպագուներին, որ պատրաստվում է 4-րդ անգամ մայրիկ դառնալ։ Սիմոնյանը խոստովանել է, որ հղիացել է որդու ծննդաբերությունից 4 ամիս անց, ինչն իր համար մեծ անակնկալ էր։

«Թանկագին ու սիրելի հետևորդներ, անգամ չգիտեմ՝ ինչպես ձեզ հայտնել այս մասին առանց ծիծաղելու, բայց ես կրկին հղի եմ։ Իհարկե, շատ շուտ ստացվեց, որովհետև ստացվում է, որ ես հղիացել եմ իմ ծննդաբերությունից 4 ամիս անց, բայց քանի որ այսպես ստացվեց, ես ընդունում եմ այս ամենը որպես օրհնություն։
Կարծես թե երբեք հրապարակայնորեն չեմ ասել, բայց ես դեմ եմ աբորտին։ Չեմ պատրաստվում խորհուրդ տալ ինչ-որ մեկին ու չեմ կարծում, որ դրանով պետք է զբաղվի պետությունը․ բայց ինձ համար աբորտը միշտ անհնարին է եղել։ Կծննդաբերենք միասին»,- գրել է Մարգարիտան։

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը միասին են 2012 թվականից, և դաստիարակում են իրենց երեք երեխաներին։ Ինստագրամյան հետևորդները շնորհավորել են Մարգարիտային՝ մաղթելով նրա փորքիկին առողջություն։