Քենդալ Ջենները երազում է մի քանի ամուսին ունենալ

Հայտնի գեղեցկուհի Քենդալ Ջենները լրագրողների հետ զրույցում կիսվել է, որ չի կարողանում կարգի բերել իր անձնական կյանքը, որովհետև չի կարող ընտրել միայն մեկ տղամարդու։ Գեղեցկուհին պատմել է իր և Բեն Սիմոնսի հարաբերությունների մասին՝ խոստովանելով, որ իրենց բաժանման պատճառն իր դավաճանությունն էր։
Քենդալը սիրահարվել էր Բենի ընկերներից մեկին՝ Քայլ Քուզմային։
Քենդալը պատմում է, որ Բենը բաժանումից որոշ ժամանակ անց ներել է իրեն՝ մոռանալով դավաճանությունը։
Քայլը նույնպես պայքարել է, որպեսզի մնա գեղեցկուհու կողքին։ Սակայն չկարողանալով կողմնորոշվել՝ Քենդալը մերժել է նրանց երկուսին։
Լրագրողների հետ զրույցում Ջենները կատակով նշել է, որ երազում է մի քանի ամուսին ունենալ։
Նրա այս հայտարարությունը այդքան էլ լավ չի ընդունվել ինստագրամյան հետևորդների կողմից։ Սպորտսմենների՝ Բեն Սիմոնսի և Քայլ Քուզմայի երկրպագուները վիրավորանքներով հեղեղել են Քենդալի ինստագրամը։