Սքարլեթ Յոհանսոնը, գարնանային ալերգիան ու դրա դեմ պայքարի միջոցը

Գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է, երբ ձյունն անհետանում է, հայտնվում են երկար սպասված կանաչ խոտն ու ծառերի բողբոջներոը, այնուհետև կանաչում ու ծաղկում է ողջ բնությունը և լցնում մարդկանց հոգիները թեթևությամբ ու թարմությամբ։ Վերջին տարիներին, ցավոք սրտի, ավելի ու ավելի շատ է խոսվում այն մասին, որ կան մարդիկ, որոնց համար գարունը ոչ թե ուրախություն է բերում, այլ շարունակական անհարմարություն և տանջանքներ: Նման մարդկանց համար գարնան գալուստը հիմնականում նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ քայլել դժվարացած շնչառությամբ, կարմիր, արցունքոտ և այտուցված աչքերով, անընդհատ փռշտալով և անձեռոցիկների ու թաշկինակների կապոցներ իրենց հետ տանելով: Այս բոլոր խնդիրները կապված են տհաճ, բայց մեր ժամանակներում շատ տարածված հիվանդության՝ սեզոնային կամ գարնանային ալերգիայի հետ։

Մասնագետներն այս խնդիր համար առաջարկում են տաբեր լուծումներ։ Կան դեպքեր, երբ ախտանշաններն այդքան էլ վառ արտահայտված չեն ու դրանց պատճառած անհանգստությունը կարելի է ինքնուրույն հաղթահարել, իսկ ավելի լուրջ դեպքերում մնում է դիմել բժշկի օգնությանը։ Խորհուրդ չի տրվում փորձել տնային պայմաններում բուժել ալերգիան, եթե այն ձեզ անհանգստացնում է, պետք է անհապաղ դիմել ալերգոլոգ-իմունոլոգի օգնությանը։

Հայտնի մարդիկ նույնպես տառապում են տարատեսակ ալերգիաների պատճառով։ Օրինակ, աշխարհառչակ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը տառապում է պոլինոզ ալերգիկ հիվանդությամբ, որն առաջանում է բույսերի ծաղկափոշու ազդեցությունից ու, թերևս ամենատարածված ալերգիկ հիվանդությունն է: Դերասանուհին սկսում է փռշտալ ցանկացած տեսակի բույսի ու ծաղկի փոշուց, նրա աչքերը արցունքոտվում և այտուցվում են, իսկ քթի լորձաթաղանթը գրգռվում է: «Մատչ Փոյնթ» ֆիլմի նկարահանումների ընթացքում՝ մասնավորապես ցորենի դաշտում նկարահանված տեսարանից հետո, դերասանուհին ստիպված էր լրացուցիչ հանգստյան օրեր վերցնել՝ առողջական վիճակը վերականգնելու համար: