Քենդալ Ջեների շքեղ առանձնատան լուսանկարները

24 տարեկան հասակում Քենդալ Ջեները աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելն է՝ 45 միլիոն դոլար կարողությամբ։ Նրան է պատկանում Հոլիվուդում գտնվող այս շքեղ առանձնատունը, որը նախկինում պատկանում էր դերասանուհի Էմիլի Բլանթին:

Քենդալի առանձնատունն ունի չորս հարմարավետ ննջասենյակ՝ սեփական հանդերձարաններով, մի քանի սանհանգույց, ձևավոր հյուրասենյակ, ընդարձակ բացօթյա խոհանոց և մերսման սենյակ։ Այգում կա բացօթյա տարածք և լողավազան։ Այս առանձնատան հիմնական առանձնահատկությունը նրա դիրքն է: Տան տանիքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Լոս Անջելես: