Ադելը բարդույթավորվում է իր նոր արտաքինի պատճառով․ ինսայդերը պատմել է 45 կգ նիհարած աստղի մասին

Օրերս Ադելն ինստագրամյան իր էջում նոր լուսանկար էր հրապարակել և շնորհակալություն հայտնել ծննդյան առիթով ուղարկված բազմահազար ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։
Լուսանկարում երգչուհին լայն թևերով սև կարճ զգեստ էր կրում, որը ցուցադրում էր նիհարելուց հետո գեղեցկացած կազմվածքը։ Լուսանկարը մեծ արձագանք էր գտել երկրպագուների շրջանում։
Ինսայդերը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ աստղը նիհարելուց հետո սկսել է ամաչել իր նոր կազմվածքի համար։
«Ադելը բարդույթավորվում է այդքան շատ ուշադրության պատճառով։ Նա գիտակցում է, որ իր ներկայիս տեսքը ավելի գեղեցիկ է, քան նախկինում, սակայն շարունակում է բարդույթավորվել իր նոր արտաքինի պատճառով։ Շատ ժամանակ նա չի հավատում մարդկանց այն խոսքերին, որ իր տեսքը հիասքանչ է։ Հայելու մեջ նոր արտացոլանքն ապշեցնում է իրեն։ Նա կորցրել է հազարավոր դոլարներ՝ ամբողջությամբ փոխելով իր զգեստապահարանը»,- պատմել է ինսայդերը։

Ավելի վաղ Ինստագրամում արված հրապարակման մեջ Ադելի նախկին անձնական մարզիչ Փիթ Գերասիմոն պատմել է, թե ինչու էր ամիսներ առաջ Ադելը որոշել վերջնականապես ազատվել ավելորդ քաշից։ Նշենք, որ երգչուհին կորցրել է 45 կիլոգրամ։
Գերասիմոն նշել է, որ Ադելն առաջին հերթին ցանկանում էր իրեն ավելի լավ զգալ, առողջանալ հղիությունից հետո։ Նրա խոսքով՝ երգչուհին չէր ձգտում «չափազանց նիհարել»։ «Նրա կյանքում անձնական մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Դրանից հետո նա բարելավեց սննդային սովորություններն ու սկսեց ֆիզիկապես ակտիվ կյանք վարել։ Ես հպարտ ու երջանիկ եմ նրա համար»,- ասել է աստղի անձնական մարզիչը։