«Ես սխալվել եմ»․ Էլլեն Ասատրյանի անկեղծ շնորհավորանքը Նորայր Եղյանին

Այսօր դերասան Նորայր Եղյանի ծննդյան տարեդարձն է։ Նրա մոտ ընկեր, գործընկեր Էլլեն Ասատրյանը համատեղ լուսանկար է հրապարակել ու կիսվել իր բարեմաղթանքներով։
«Ես երբեք լիարժեք չեմ հավատացել այն մտքին,որ կինն ու տղամարդը կարող են ընկերներ լինել: Միշտ կարծել եմ, որ այդպիսի կապերն ավարտվում են անպատասխան կամ էլ փոխադարձ զգացմունքով: Ես սխալվել եմ…
Մենք հանդիպեցինք 6 տարի առաջ, ընկերացանք, միավորվեցինք հզոր էներգետիկ կապով ու չվիճեցինք նույնիսկ մեկ անգամ:
Դու երբեք ինձնից չհեռացար ոչ մեկի ու ոչնչի պատճառով: Չար երեխայի պես, խորհուրդներդ չլսելով, միշտ սխալվել եմ ու հիմա գիտեմ, որ տեսնում ես ինձ այնպիսին ինչպիսին կուզեիր տեսնել:
Դու միշտ կողքիս եղար,տեսար վերելքներս ու անկումներս: Երբեք չհիասթափվեցիր ու չհիասթափեցրիր: Կյանքը ցույց տվեց, որ ծնողները ևս իրենց զավակի լավ կամ կեղծ ընկերոջն իսկապես ճանաչել գիտեն՝ քեզ իմ ընտանիքում էլ սիրեցին: Նոր, գիտեմ ինչքան ես պաշտպանում ինձ իմ թիկունքում, ինչքան շատ ես ինձ սիրում ու վեր դասում շատերից: Գիտեմ, որ քո ներկայությամբ սարսափում են շոշափել անունս վատ առումով: Ուզում եմ իմանաս,որ քեզնով պարծենում եմ: Ծնունդդ շնորհավոր անհավանական տաղանդավոր, նվիրվող, սիրուն տղա ու սիրուն հոգի: Ուզում եմ գտնես իրական կեսիդ, երկուսս էլ ընտանիք կազմենք ու միասին սովորեցնենք մեր երեխաներին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդն ու ընկերը»,- գրել է նա։