Սալմա Հայեկը և Օուեն Ուիլսոնը «Bliss» ֆիլմի նկարահանումներին՝ Խորվաթիայում

Մինչ որոշ աստղեր վայելում են հանգիստը, մյուսները զբաղված են նկարահանումներով: 52-ամյա Սալմա Հայեկը աշխատում է Մայք Կեհիլլայի «Bliss» ֆիլմի նոր դերի վրա: Պապարացիները դերասանուհուն տեսել են նկարահանումների ժամանակ Խորվաթիայում, ուր նրա հետ նկատել են նաև դերասան Օուեն Ուիլսոնին:

Դերասանուհին կադրում է հայտնվել, երբ քայլելիս է եղել ֆիլմի իր զուգընկերոջ հետ: Սալմա Հայեկի հագին եղել է սպիտակ զգեստ՝ հունական ոճով:

Ֆիլմում Ուիլսոնը խաղում է Գրեգ անունով տղայի դերը, ով ծանոթանում է Իզաբելի  (Հայեկ) հետ և հետաքրքրվում է նրա այն թեորիայով, որ իրենց շրջապատող աշխարհը իրական չէ: Ֆիլմում նաև նկարահանվում են Մադլեն Զիման, Ջոշուա Լեոնարդը, Դերոն Հորտոնը և այլ դերասաններ:

Վերջերս Հայեկը նաև պայմանագիր է կապել Marvel Studios-ի հետ՝ նոր սուպերհերոսների մասին ֆիլմում նկարահանվելու համար, այն կրում է աշխատանքային  «Հավերժները» (Eternals) անվանումը, որտեղ նրա գործընկերներն են լինելու Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդենը, Կումեյլ Նանջիանին և ուրիշներ: