«Մատանիների տիրակալը» սերիալի մեկնարկը կլինի շուտով

Amazon հեռուստաընկերությամբ շուտով կմերկնարկի «Մատանիների տիրակալը» բազմասերիանոց ֆիլմը։
Սցենարիստներ Փեին Կոգմանը, Բրայան Կոգմանը և Պատրի Մակքեինը խոստանում են, որ սերիալը դուր կգա ֆենթեզի ժանրի բոլոր սիրահարներին։
Փեին Կոգմանը մի քանի գաղտնիք է բացահայտել` պատմելով, որ անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիմման վրա նկարահանված սերիալը կապշեցնի կինոսերներին համակարգչային նոր էֆֆեկտներով և կառանձնանա ֆենթեզի ժանրի այլ ֆիլմերից։
Սերիալում գլխավոր դերակատարները լինելու են Խուան Աnտոնիո Բայոնը և Մարկելա Կավենան։
Բազմասերիանոց սերիալն ունենալու է 5 սեզոն։
Այս նախագծի բյուջեն կազմում է 1 միլիարդ դոլար։
Amazon հեռուստաընկերությունը չի ցանկացել համագործակցել «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի հետ, ինչի պատճառով շատ դերասաններ մերժել են հեռուստատեսության՝ սերիալում նկարահանվելու առաջարկը։