2,5 հազար դոլար վարսահարդարների և 7,5 հազար դոլար կեղծամների համար․ ամսական որքան գումար են ծախսում Քարդաշյան քույրերը

The Sun պարբերականի լրագրողները պարզել են, թե որքան են ծախսում Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղերը։

Ինչպես գրում է աղբյուրը, ծախսերի առումով ամենաշռայլը Քիմ Քարդաշյանն է, որն ամսական 162 հազար դոլար է ծախսում։ Այդ գումարի մեծ մասը իրապատում շոուի աստղը վճարում է իր մարզիչ Մելիսսա Ալկանտարեին։ Ըստ հաղորդման՝ նա Քիմի հետ մարզվում է շաբաթական վեց օր՝ երկու ժամով։

Բացի այդ, պարբերականը բացահայտել է, որ 39-ամյա Քիմը ամսական 1,8-ից մինչև 2,5 հազար դոլար վճարում է անձնական վարսահարդարներին և դիմահարդարներին: Յուրաքանչյուր 10 օրը մեկ Քիմը 500 դոլար է վճարում մատնահարդարման և ոտնահարդարման ծառայությունների համար։

Քլոյե Քարդաշյանը ամսական ծախսում է 142 հազար դոլար։ Գումարի մեծ մասը, ինչպես Քիմի դեպքում, Քլոյեն վճարում է անձնական մարզիչին։

Գրեթե 1000 դոլար աստղը վճարում է մաշկի խնամքի համար, 2500 դոլար՝ դիմահարդարներին, իսկ 1800 դոլարը՝ վարսահարդարներին։

Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար Քայլի Ջենները ամսական 140 հազար դոլար է ծախսում․ նա ավելի քան 7,5 հազար դոլար է վճարում իր կեղծամների համար։

Իսկ նրա պլաստիկ վիրահատություններն արդեն իսկ արժեցել են 3,8 հազար դոլար։

Քորթնի Քարադաշյանը՝ հայտնի քույրերից ամենամեծը, համեմատաբար ավելի համես է իր ծախսերում, գրում է աղբյուրը։ 41-ամյա աստղը մաշկի և մազերի խնամքի համար գումար չի խնայում։ Նա նաև մեծ գումարներ է վճարում անձնական մարզիչին։

Քենդալ Ջենները ամեն ամիս ծախսում է մոտ 25 հազար դոլար։ 24-ամյա Քենդալը մարզումների վեցշաբաթյա ծրագրի համար 15 հազար դոլար է վճարում անհատական մարզիչին։ Սանրվածքի վրա մոդելը ծախսում է գրեթե 1000 դոլար։