Նոր մանրամասներ Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմից

Շուտով երկրպագուների դատին կներկայացվի 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից մեկի՝ «Ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմը, որտեղ մեծանուն աստղի դերը կատարելու է Օսթին Բաթլերը, իսկ Էլվիսի կնոջ դերը՝ Լանա Դել Ռեյը։
Աշխարհահռչակ երգչի մենեջերի՝ Թոմ Փարքերի դերը բաժին է հասել տաղանդավոր դերասան Թոմ Հենքսին։
Ֆիլմի ռեժիսորն է Բազ Լուրմանը, ով առանձնահատուկ վերաբերմունք ունի Լանա Դել Ռեյի նկատմամբ։
Նրա պնդմամբ՝ ֆիլմի հաջողության մեծ մասը կապահովի հենց այս խորհրդավոր ու յուրօրինակ գեղեցկուհու մասնակցությունը։
Ռեժիսորի հետ համագործակցության ցանկություն է հայտնել Էմիլի Բլանտը, սակայն Լուրմանը դերասանուհուն մերժել է՝ անվանելով նրան խամրած ու անտարբեր կին։
Լանա Դել Ռեյը լրագրողների հետ կիսվել է իր ուրախությամբ՝ խոստովանելով, որ միշտ երազել է նման դերի մասին։
Երկրպագուներին նույնպես ուրախացրել է այս լուրը, և նրանք հեղեղել են Լանայի ինստագրամը շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։