Նեյմարի և մի խումբ երիտասարդների զվարճալի պարը՝ հայ երգչի «Кайфуем» երգի ներքո

«Պարի Սեն-Ժերմեն»-ում հանդես եկող հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ պարում և զվարճանում հայ երգչի երգի ներքո։

Տեսանյութն արվել է հավաքույթի ընթացքում, որի ժամանակ հնչել է նաև հայ երգիչ Արսեն Պետրոսովի «Кайфуем» երգը։ Դատելով տեսանյութից՝ ներկաները զվարճացել և լավ ժամանակ են անցկացրել։

Ինստագրամի հայ օգտատերերի շրջանում տեսանյութը մեծ տարածում է գտել, ովքեր հաստատ անտարբեր չեն մնացել և իրենց կարծիքն ու մեկնաբանություններ են ուղարկել Նեյմարին։