«Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների և մեր ընտանիքների համար». Քորթնի Քարդաշյան

Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն անտարբեր չի մնացել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին։
Իր ինստագրամյան էջի Stories բաժնում նա կիսվել է հայազգի երիտասարդի գրառմամբ, որում ասվում է․ «Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների և մեր ընտանիքների համար, որոնց կյանքը լուրջ վտանգի տակ է առանց այդ էլ դժվարին ու անորոշ ժամանակներում»,- ևա հավելել է #ԱջակցությունՀայաստանին հեշթեգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս թեմային անդրադարձել էր նաև Քիմ Քարդաշյանը:
«Չնայած շարունակվող համաշխարհային պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում կրակի դադարեցման կոչը եւ հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ռեալիթի շոուների ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը: