G-Eazy-ն նշանադրվե ՞լ է

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Կարա Դելևինի նախկին ընտրյալը 30-ամյա Էշլի Բենսոնն ու G-Eazy-ն հանդիպում են:
Ժամեր առաջ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նրա մատնեմատի մատանին գրավել է հետևորդների ուշադրությունը:
Ինստագրայան հետևորդները կարծել են, որ զույգն արդեն նշանադրվել է: Սակայն ոչ Էշլին, ոչ G-Eazy-ն դեռ չեն մեկնաբանել այս շշուկները:

Հիշեցնենք, որ Էշլին բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց «Հիասքանչ խաբեբաները» հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկը կերտելուց հետո։
Նշենք, նաև որ Կարա Դելևինի հետ Բենսոնը հանդիպել է ավելի քան երկու տարի ու նրանց բաժանումը տհաճ, անսպասելի անակնկալ էր երկրպագուների համար։
Շատերին զարմացրեց նաև G-Eazy-ի և Լանա Դել Ռեյի բաժանումը։ Զույգը լրագրողների հետ զրույցում նշում էր, որ իրենց հարաբերությունները լուրջ են և տանում են դեպի ամուսնություն։
Թե ինչն էր բաժանման պատճառը, ո՛չ G-Eazy-ին, ո՛չ Լանա Դել Ռեյը չցանկացան բացահայտել։ Ամեն դեպքում, հիմա նրանցից յուրաքանչյուրը հանդիպել է  իր երկրորդ կեսին ու կրկին փորձում է վերագտնել երջանկությունը։