Ինչպե՞ս է անցկացնում ամառային հանգիստը Եվա Լոնգորիան

45-ամյա դերասանուհի Եվա Լոնգորիան ամռան վերջին օրերն անցկացնում է ծովափին ամուսնու և փոքրիկ որդու հետ։ Աստղն ուրախացրել է երկրպագուներին՝ կիսվելով իր հանգստից գեղեցիկ լուսանկարով։
Նշենք, որ Եվան մինչ իր ամուսնու՝ Խոսե Անտոնիո Բաստոնի հետ հանդիպումը չէր մտածում մայրանալու մասին, սակայն երկու տարի առաջ նա սիրելիին որդի է պարգևել, ում լույս աշխարհ գալն ամբողջովին փոխել է Եվայի կյանքը։ Հիմա դերասանուհին իր ողջ ազատ ժամանակը նվիրում է փոքրիկին։

Հրապարակված լուսանկարում երկրպագուները նաև նկատել են, որ դերասանուհին զգալիորեն նիհարել է։ Եվան մշտապես խնդիրներ է ունեցել ավելորդ քաշի հետ կապված, սակայն ծննդաբերությունից հետո նա կարողացել է ազատվել ավելորդ կիլոգրամներից և այժմ ամեն կերպ փորձում է պահպանել ձեռք բերած արդյունքը։