Տեսահոլովակի պրեմիերա. Ֆարել Ուիլյամս՝ «Entrepreneur»

Երգիչ Ֆարել Ուիլյամսն ու ռեփեր Jay-Z-ն անակնկալ ունեն իրենց երկրպագուների համար. արդեն թողարկվել է «Entrepreneur» երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կայացել է ժամեր առաջ:
Տեսահոլովակում ներկայացվում են այն բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որոնք իրենց կյանքի ընթացքում ստիպված են լինում հաղթահարել  թխամորթ ձեռնարկատերերը, ստեղծագործողները ու բիզնեսի սեփականատերերը:

Հոլովակում նկարահանվել են նաև ռեփեր Թայլեր Օկոնման (The Creator), դերասանուհի Իսա Ռեյը և այլք։
Նրանց ներկայացնում են որպես մարդկանց օրինակ, որոնք հաջողության են հասել, անկախ ամեն ինչից:
«Entrepreneur» երգում առանձին ուշադրության է հատկացվում ազդեցիկ ռեփեր ու ձեռնարկատեր Nipsey Hussle-ին, որին սպանել են անցած տարի։ Տեսահոլովակում կա մի հատված, որտեղ մի քանի վայրկյան լռությամբ հարգում են նրա հիշատակը: