«Մահացավ այնպես, ինչպես ուզում էր»․ կյանքից հեռացել է Սիլվեստեր Ստալոնեի մայրը

Սեպտեմբերի 21-ին, 98 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Սիլվեստեր Ստալոնեի մայրը՝ ամերիկացի հասարակական գործիչ Ժակլին Ստալոնեն: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է նրա կրտսեր որդին՝ Ֆրենկ Ստալոնեն:

«Այսօր առավոտյան ես և իմ եղբայրները կորցրեցինք մեր մորը: Նա ուներ չորս երեխա՝ Թոմին, Սիլվեստրը, Ֆրենկին և մեր հանգուցյալ քույրը՝ Թոնի Էնը: Նա հիանալի կին էր, ամեն օր մարզվում էր և լի էր համարձակությամբ և անվախությամբ», – ասվում է Ֆրենկ Ստալոնեի գրառման մեջ: Ժակլին Ստալոնեի որդին նաև հայտնել է, որ մայրը մահացել է քնած ժամանակ՝ այնպես, ինչպես ուզում էր։