Մարգարիտա Սիմոնյանը COVID-19–ի հակամարմինների թեստ է հանձնել․ արդյունքն արդեն պարզ է

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը COVID-19–ի հակամարմինների թեստ է հանձնել, և արդյունքը դրական է եղել: Սիմոնյանը Telegram–ում գրել է, որ հակամարմինների քանակը բարձր է, իր մոտ իմունիտետ է ձևավորվել։
«Ազատությունը գալիս է մերկ` սրտին ծաղիկներ նետելով։ Իրականում լիովին արբեցնող զգացողություն է։ Մտնում ես գրասենյակ, ռեստորան, հիվանդանոց, և այլևս չես վախենում: Խոնարհվում եմ ակադեմիկոս Գինցբուրգի և բոլոր մասնակիցների առջև»,-գրել է նա։
Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ երկու շաբաթ առաջ, երբ պատվաստվել է, հակամարմիններ չի ունեցել։
«Շնորհակալություն, հարազատս, ես քեզ հետ կապված կասկածներ չունեի», – եզրափակել է նա։