«Հաղթանակը մերն է լինելու»․ մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ գրառումը

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն Ինստագրամի իր էջում, անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, գրել է․

«Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: