Նիժնի Նովգորոդում կտեղադրվի Արամ Խաչատրյանի կիսանդրին

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում 2021 թվականին տեղադրվելու է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի կիսանդրին, գրում է rossaprimavera.ru կայքը:

Հայտնի քանդակագործ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանը կանգնեցվելու է անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ. նախաձեռնության հեղինակներ են Նիժնի Նովգորոդնի բնակիչները և հենց ինքը՝ քանդակագործը, որը նշել է, որ ավելի ուշ քանդակի պատրաստման և այն մինչև հունիսի 6-ը՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, կանգնեցնելու խնդրանքով նամակ է ստացել քաղաքապետից:

Սողոյանը պատմել է, որ Երևանի, Մոսկվայի և Թբիլիսի երաժիշտները, որոնցից շատերի հետ կապված է եղել կոմպոզիտորի կյանքը, ավանդաբար նշում են հունիսի վեցը

Նա նաև հստակեցրել է, որ այդ ժամանակահատվածում «մեկնարկելու են Նիժնի Նովգորոդ քաղաքի 800-ամյակին նվիրված տոնակատարությունները և փաստացիորեն կիսանդրու բացման հետ մեկտեղ կսկսվեն նաև տարեդարձի տոնակատարությունները:

Նշվում է, որ այս պահին կիսնադրին ստեղծման փուլում է գտնվում. այն նախատեսվում է կանգնեցնել կոմպոզիտորի անվան մշակույթի դպրոցի տարածքում: